Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ստախոսը

Ստախոսը
16.12.2024 | 19:44

ՈՒրեմն էդ ստախոսը, որը վարչապետի աթոռ է զբաղեցնում, պնդում է, թե շրջանառության հարկի բարձրացումը չի նշանակում հարկային բեռի ավելացում։

Հարգելի հայրենակիցներ, նա ստում է։

Միայն իմ հիշած գործունեության տեսակներով բարձրացումը 100 տոկոս է, կրկնակի։

Ահա այդ մարդկանց ցանկը, որոնց ստախոսը խաբում է։

1. Գյուղմթերք արտադրողներ,

2. վարսավիրներ,

3. պարային խմբակներ,

4. սպորտային խմբակներ,

5. մաքրման ծառայություններ,

6. կրկնուսույցներ,

7. մեծահասակի խնամք,

8. թաղման միջոցառում,

9. դարբիններ

10. ավտոմեքենայի նորոգում,

11. վարորդական կուրս,

12. սանտեխնիկներ,

13. դերձակներ,

14. հուշանվերի արտադրություն,

15. կավագործներ,

16. հեծանիվի նորոգում,

17. գովազդային ծառայություններ,

18. թարգմանիչներ,

19. բեռնափոխադրումներ,

20. գիդեր,

21. ավտոկայանատեղի,

22. ոգելից խմիչքների համտես,

23. կինոնկարահանումներ,

24. ռադիո ծառայություններ

25.ոսկերչական նորոգումներ,

26. կոյուղու բացում,

27. պահակային ծառայություն,

28. մանկական խաղեր,

29. տուր փաթեթներ,

30. հոգեբաններ:

Մնացածին դուք ավելացրեք։ Եթե հաշվի առնենք , որ շրջանառության հարկի դաշտում գործում է մոտ 50 հազար տնտեսվարող, ապա նրանց աշխատողների ընտանիքների հետ ընդհանուր թիվը կկազմի մոտ յոթ հարյուր հազար մարդ։

Պետք է կանգնեցնել պարգևավճարներով հղփացած այս վարչախմբին։ Տնտեսական աղետը 2025 թվականին թակելու է բոլորի դուռը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2008

Մեկնաբանություններ